Գյուղատնտեսական խորհրդատվություն

«Բալենի Ագրո Խորհրդատվություն» ՍՊԸ-ն մասնագիտացված գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ առաջարկող կազմակերպություն է: Մեր պրակտիկ հմտությունները թույլ են տալիս ուղղորդել ձեզ պտղաբուծության և խաղողագործության ոլորտներում՝ կիրառելով ժամանակակից գյուղատնտեսության գործիքակազմ ինտենսիվ և ավանդական այգիների հիմնման համար:

Ծառայություններ ՓՄՁ-ների, կոոպերատիվների և ՏԻՄ-երի համար

Հեռահար և պրակտիկ խորհրդատվություն

  • Մշակության ու խնամքի խնդիրների լուծում
  • Հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Հողի և ջրի որակի անալիզ, պարարտացման նորմաներ
  • Ֆերտիգացիոն և ոռոգման սխեմաների կազմում
  • Տարեկան բուժման ժամանակացույցի տրամադրում

Ռազմավարական աջակցություն

  • Նորարարական տեխնոլոգիաների ներկայացում
  • Համայնքային գյուղ-ոլորտի կարիքների վերլուծություն
  • Ռազմավարական ծրագրերի և զարգացման պլանների կազմում
  • Ջրային ռեսուրսների ուսումնասիրություն
  • Կլիմայի փոփոխության ադապտացիայի պլաններ

Վերապատրաստում

  • Շահառու խմբերի մասնագիտական ուսուցում
  • Մարզային ՀԿ անդամների վերապատրաստում
  • Գյուղատնտեսությանն առնչվող արդիական թեմաներ

Գյուղացիական տնտեսությունների և ներդրողների համար

Զարգացման ծրագրերի կազմում

Ավանդական և ինտենսիվ պտղատու/խաղողի այգիների հիմնման, զարգացման և կառավարման ամբողջական փաթեթների մշակում՝ ներառյալ տնտեսության կատարելագործման ծրագրերը:

Մասնագիտական ուղեկցում

  • Գյուղատնտես-խորհրդատուի ուղեկցում ամբողջ վեգետացիայի ընթացքում
  • Սորտային կազմի ընտրություն և շուկայի պոտենցիալի գնահատում
  • Ծախսերի օպտիմալացում և նոր տեխնիկայի առաջարկում

Քարտեզագրում և Ոռոգում

  • Գեոդեզիա և քարտեզագրում
  • Կաթիլային և անձրևացման համակարգեր
  • Ոռոգման համակարգերի շահագործման խորհրդատվություն

Օրգանական Այգիներ

  • EU, USDA ստանդարտների փաստաթղթավորում
  • Սերտիֆիկացման աջակցություն
  • Օրգանական տնտեսությունների մոնիտորինգ և ռիսկերի վերլուծություն

Ապահովագրություն

  • Գյուղատնտեսական ապահովագրության ռիսկերի գնահատում
  • Այգիների շարունակական մոնիտորինգ
  • Հայցադիմումների մասնագիտական գնահատում

Ծառայությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիտել մեր տեղեկատվական թերթիկը։

Դիտել տեղեկատվական թերթիկը