Կազմակերպության մասին

«Բալենի» Գյուղատնտեսական Բարեգործական Հիմնադրամը ստեղծվել է գյուղատնտեսության ոլորտում ներգրավված մի խումբ մասնագետների կողմից: Գյուղատնտեսության ոլորտում ավելի քան 20 տարի փորձառություն ունեցող մասնագետները միավորել են իրենց ներուժը, որպեսզի ձևավորվի մասնագիտական խորհրդատվություն իրականացնող մի կառույց, որը կարող է լիարժեք խորհրդատվություն տալ ՀՀ-ի բոլոր մարզերի գյուղերում ու խոշորացված համայնքներում բնակվող տնտեսություններին:

«Բալենի» ԳԲՀ եզակի է իր մոտեցմամբ, քանի որ ագրոբիզնեսի ու գյուղ. արտադրության զարգացումը դիտարկում է գյուղաբնակ կանանց և տղամարդկանց հավասարաչափ ներգրավման միջոցով:

Մեր առաքելությունը

Խթանել գյուղական համայնքների կայուն և ներառական սոցիալ-տնտեսական զարգացումը՝ հզորացնելով համայնքներում ապրող մարդկանց կարողությունները, հասանելի դարձնելով նորարարական, կլիմայական դիմակայուն ու եկամուտ ստեղծող հնարավորությունները։

Մեր տեսլականը

Դառնալ գյուղատնտեսության առաջնային արտադրության և ագրոբիզնեսի մեջ ներգրավված արտադրողների վստահելի գործընկեր ու խորհրդատվական ծառայություններ մատուցող կազմակերպություն:

Մեր նպատակները

  • Առաջնային նպատակներից մեկն է կանանց դերի բարձրացումը ու ներգրավումը գյուղ ոլորտի զարգացման բոլոր ծրագրերում:
  • Առաջնային արտադրության խթանում՝ բարձրարժեք գյուղատնտեսության ներդրման միջոցով:
  • Գյուղատնտեսական կայուն արժեշղթաների դերակատարների կարողությունների հզորացումը ու նոր կապերի ստեղծում:
  • Զարգացնել նոր ստեղծվող ու գոյություն ունեցող ՓՄՁ-ների, գյուղատնտեսական խմբերի, ասոցիացիաների ու կոոպերատիվների մրցակցային առավելությունները շուկայական շղթայում ու նպաստել գործունեության դիվերսիֆիկացմանը:
  • Գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության ապահովման ծրագրեր՝ կանանց կոոպերատիվների ու արտադրական խմբերի միջոցով:
  • Բնապահպանական և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող ռիսկերի մեղման ծրագրերի իրականացում:
  • Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում, որը ուղիղ կարող է ազդել հողային ռեսուրսների նպատակային օգտագործման ու հողօգտագործման ծավալների ընդլայնմանը:
  • Գյուղատնտեսական մասնագիտությունների մասնագիտական կրթության ու խորհրդատվության զարգացում:

Մեր արժեքները

  • Որակավորված մասնագիտական խորհրդատվություն
  • Նորարարությունների ներդրում
  • Բնության հետ համահունչ գյուղ-արտադրության կազմակերպում
  • ՀՀ բոլոր մարզերում հաղորդակցության վստահելի կապեր
  • Թափանցիկ հարաբերություններ գործընկերների և շահառուների հետ

Մեր Շահառուները

  • Գյուղում բնակվող կանայք և երիտասարդները
  • Գյուղ արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսությունները
  • Գյուղ արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ, Կոոպերատիվներ, ֆերմերային խմբեր
  • Մարզային կրթական միավորներ

Թարմացման ամսաթիվ՝ 14/11/2024 11:35:45