Կանանց Գյուղատնտեսական Բիզնեսի և Առաջնորդության Ցանց

Ռազմավարական նպատակը

Միավորման հիմնական նպատակը գյուղաբնակ կանանց տնտեսական, սոցիալական և մասնագիտական հզորացումն է՝ ապահովելով նրանց կայուն ներգրավվածությունը գյուղատնտեսական արտադրության, վերամշակման և շուկայավարման գործընթացներում։

Միավորման երկարաժամկետ տեսլականը դուրս է գալիս միայն վերապատրաստման շրջանակից․ այն ուղղված է համագործակցության նոր կապերի ձևավորմանը, համայնքային մակարդակում ֆասիլիտացիայի ուժեղացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության նոր և արժեք ավելացնող արժեշղթաների զարգացմանը։

Բալենի ԳԲՀ-ի շահառու կանանց միությանը անդամակցությունը ստեղծում է հնարավորություններ՝ շարունակական վերապատրաստումների, անվճար մասնագիտական խորհրդատվության և շուկային հասանելիության բարելավման համար։ Սա նպաստում է կայուն և դիմակայուն տնտեսական միջավայրի ձևավորմանը։

Հիմնական միջամտություններ

Գիտելիք և կարողություններ

  • Շարունակական վերապատրաստումներ գյուղատնտեսության և բիզնեսի ոլորտում
  • Անվճար մասնագիտական խորհրդատվություն ֆերմերներին
  • Թվային և շուկայական գրագիտության զարգացում

Համագործակցություն

  • Ոչ ֆորմալ կանանց խմբերի ձևավորում համայնքներում
  • Փորձի փոխանակման և համատեղ ուսուցման հարթակներ
  • Տեղական և տարածաշրջանային կապերի զարգացում

Արժեշղթաների զարգացում

  • Համատեղ արտադրության և շուկայավարման մոդելներ
  • Բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի խթանում
  • Մուտք դեպի նոր շուկաներ և վաճառքի հարթակներ

Այս մոդելը համահունչ է միջազգային լավագույն փորձին՝ մասնավորապես FAO (Women Farmer Field Schools) և IFAD (Rural Women Producer Groups) մոտեցումներին, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը կանանց տնտեսական հզորացման գործում։

Կանանց առաջնորդության ցանցի անդամակցություն