Արևային էներգիայի միջոցով մանկապարտեզների ջեռուցման կայուն լուծումներ, Լոռու մարզում

Գտնվելու վայրըԼոռու մարզ, Վահագնաձոր բնակավայր
Հայցվող գումար27,000 €
12%
Հավաքագրված: 3,750 €
Ծրագրի բյուջե: 30,750 €

Ծրագրի նպատակն է խթանել գյուղական երեխաների առողջ և ակտիվ ապրելակերպը՝ Լոռու մարզի մանկապարտեզները ապահովելով արևային ջեռուցման համակարգերով:

Նախատեսվում է իրականացնել արևային ջեռուցման համակարգերի նախագծում և տեղադրում (11 KV), ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության նախնական բարելավման աշխատանքներ : Սա թույլ կտա ստեղծել անվտանգ և ջերմ միջավայր ամբողջ տարվա ընթացքում:

Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական անձնակազմի վերապատրաստում և իրազեկման միջոցառումներ ծնողների ու համայնքների համար՝ վերականգնվող էներգիայի մշակույթի ձևավորման նպատակով:

Արդյունքում կկրճատվեն մանկապարտեզների գործառնական և էներգետիկ ծախսերը՝ բարձրացնելով ֆինանսական կայունությունը : Բարելավված ջերմաստիճանային պայմանները կնպաստեն ձմռան ամիսներին երեխաների կանոնավոր հաճախելիության աճին:

Ակնկալվող արդյունքը

  • 100 երեխա ապահովված անվտանգ և ջերմ միջավայրով:
  • Առնվազն 30% աճ ձմեռային հաճախելիության ցուցանիշում:
  • Առնվազն 50% էներգետիկ ծախսերի կրճատում:
  • Մոտ 20% կրճատում ընդհանուր գործառնական ծախսերում:

Ինչպես աջակցել

Բանկային փոխանցում

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Նպատակ` Նվիրատվություն / Donation

Կապ մեզ հետ

Տվյալ ծրագրին աջակցելու կամ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ էլեկտրոնային հասցեով՝ info@baleni.foundation