Լիլիթ Պետրոսյան

Մանկավարժ հոգեբան

Մանկավարժական և իրավաբանական հոգեբանության ոլորտների փորձառու մասնագետ՝ ավելի քան երկու տասնամյակի աշխատանքային փորձով : Գործունեության ընթացքում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ կրթական և մասնագիտացված խնամքի հաստատություններում, այդ թվում՝ երկար տարիներ աշխատելով որպես դաստիարակ և հոգեբան ՌԴ Օրենբուրգ քաղաքում : Մասնագիտական ուղին ներառում է նյարդահոգեբանական տուն-ինտերնատի ցերեկային կենտրոնի ղեկավարում և դասախոսական աշխատանք՝ ընդհանուր, տարիքային և իրավաբանական հոգեբանության ուղղություններով: Ունի մագիստրոսի աստիճան Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից , ինչպես նաև վերապատրաստվել է Մոսկվայի ժամանակակից ակադեմիական կրթության ինստիտուտում՝ հոգեբանական խորհրդատվության և հոգեախտորոշման գծով : Աչքի է ընկնում կարգապահությամբ, պատասխանատվության բարձր զգացումով և դրական հաղորդակցման հմտություններով:

Հիմնական հմտություններ

  • Մանկավարժական հոգեբանություն
  • Իրավաբանական հոգեբանություն
  • Հոգեբանական խորհրդատվություն և հոգեախտորոշում
  • Դասախոսական և կրթական գործունեություն
  • Նյարդահոգեբանական կենտրոնի կառավարում
  • Բազմալեզու հաղորդակցություն (Հայերեն, Ռուսերեն)