«Կոոպերատիվների զարգացում և կանանց առաջնորդություն»

  • Լոռի և Տավուշի մարզեր
  • «Սանսեվերիա» ՍՊ
  • 13.03.2026

«Կոոպերատիվների զարգացում և կանանց առաջնորդություն» թեմայով դասընթացը նախատեսված է Լոռու և Տավուշի մարզերի կանանց համար։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից։

Դասընթացի հիմնական գաղափարն է խթանել գյուղաբնակ կանանց համագործակցությունը, համատեղ գործունեությունը և փոխօգնությունը։ Նպատակն է ձևավորել համատեղ վաճառքի կարողություններ, որպեսզի նրանք միասին կարողանան ավելի արդյունավետ մուտք գործել շուկա, նվազեցնել ռիսկերը և բարձրացնել եկամուտները։

Ուսուցման ուղղությունները՝

  • Կոոպերատիվ մտածողության ձևավորում
  • Կանանց առաջնորդության և նախաձեռնողականության զարգացում
  • Համատեղ աշխատանքի մշակույթի ձևավորում
  • Արտադրանքի համատեղ շուկայավարման և վաճառքի հիմունքներ
  • Հաջողված օրինակների և համագործակցության մոդելների ուսումնասիրություն