«Ագրոէկոլոգիայի հիմնական սկզբունքները խաղողագործության մեջ»
Գյուղատնտեսական մասնագիտացված դասընթացների իրականացում՝ «Ագրոէկոլոգիայի հիմնական սկզբունքները խաղողագործության մեջ» թեմայով։
Վերապատրաստման ընթացքում Վայոց Ձորի մարզի խաղողագործական տնտեսությունները ձեռք են բերել տեսական և պրակտիկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից և դիմակայուն գյուղատնտեսություն վարելու համար։
Ուսուցանված թեմաները՝
- Ագրոտեխնիկական լուծումներ խաղողի այգիներում կլիմայական անկայունության ֆոնին:
- Ժամանակակից խաղողագործության առանձնահատկությունները և համաշխարհային առաջավոր փորձը:
- Արդյունավետ կառավարում և դիմակայուն համակարգերի ձևավորում կլիմայի փոփոխության պայմաններում:
- Խաղողի այգիների բուժման և պաշտպանության արդյունավետ սխեմաներ:
