«Բարձրարժեք և հեռանկարային պտուղների, հատապտուղների արտադրության հնարավորությունները Վայոց Ձորի մարզում», «Ինչպես մեղմել բնական աղետների ազդեցությունը, Կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության վրա»
Գյուղատնտեսական մասնագիտացված դասընթացներ՝ «Բարձրարժեք և հեռանկարային պտուղների ու հատապտուղների արտադրության հնարավորությունները Վայոց Ձորում» և «Բնական աղետների ու կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում» թեմաներով։
Վերապատրաստման ընթացքում Վայոց Ձորի գյուղացիական տնտեսությունները ձեռք են բերել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք ուղղված են տնտեսությունների եկամտաբերության բարձրացմանը և բնապահպանական ռիսկերի կառավարմանը։
Ուսուցանված ուղղությունները՝
- Փոքր հողակտորների արդյունավետ օգտագործման մոդելներ պտղաբուծության մեջ:
- Շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրություն և թունաքիմիկատների նվազեցման հնարավորություններ:
- Նոր սերնդի տեխնոլոգիաներ և թվային լուծումներ ժամանակակից պտղաբուծության մեջ:
