«Ժամանակակից Խաղողագործության առանձնահատկությունները, աշխարհում ներկայացված առաջավոր փորձը», «Ինտենսիվ Խաղողագործության մեջ կիրառվող նորարարական տեխնիկան և սարքավորումները»
Գյուղատնտեսական մասնագիտացված դասընթացներ՝ «Ժամանակակից խաղողագործության առանձնահատկությունները» և «Ինտենսիվ խաղողագործության նորարարական տեխնիկան ու սարքավորումները» թեմաներով։
Վերապատրաստման դասընթացները նախատեսված են եղել գյուղաբնակ երիտասարդների գիտելիքների ու կարողությունների հզորացմանը, մասնավորապես Վայոց Ձորում բնակվող և խաղողագործության մեջ ներգրավված երիտասարդների իրազեկման համար։
Դասընթացները ուղղված են եղել շահառուներին ներկայացնելու ինտենսիվ խաղողագործության մեջ կիրառվող նորարարական տեխնիկան և սարքավորումները, ինչը հնարավորություն է տալիս արդիականացնել տնտեսությունները և բարձրացնել արտադրողականությունը։
Ծրագրին հաջորդել է փոքր դրամաշնորհների տրամադրման փուլը։
