«Կարիքների բացահայտում և վերապատրաստման դասընթացներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 10 շահառու համայնքային կենտրոններում /ընդհանուր թվով 20 դասընթաց»
Գյուղատնտեսական մասնագիտացված դասընթացներ՝ «Կարիքների բացահայտում և վերապատրաստում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 10 համայնքներում»։
Ծրագրի շրջանակում իրականացվել է համայնքների կարիքների գնահատում՝ արոտավայրերի կառավարման հատուկ պահանջները բացահայտելու համար։ Ստացված արդյունքների հիման վրա մշակվել են մասնագիտական ուսումնական նյութեր և գործիքակազմ։
Ուսումնական փաթեթը ներառում է արոտավայրերի կայուն կառավարման սկզբունքները, բեռնվածության չափանիշները, արոտաշրջանառության մոդելները, ինչպես նաև հերթափոխային արածեցման և էլեկտրական հովիվների կառավարման գործնական մեթոդաբանությունը։
Ծրագրի Արդյունքները
- Իրականացվել է 20 դասընթաց 10 համայնքային կենտրոններում:
- Վերապատրաստվել է ավելի քան 300 ֆերմեր:
- Ներդրվել են արոտօգտագործման բարելավված պրակտիկաներ և կառավարման նոր մոտեցումներ համայնքային մակարդակում:
