«12 դասընթացներից բաղկացած վերապատրաստման կուրս Տավուշ հիմնադրամի շահառուների համար»

  • Տավուշի մարզ
  • Տավուշ Հիմնադրամ
  • 05.2024-06.2024

Գյուղատնտեսական մասնագիտացված վերապատրաստման կուրս «Տավուշ» հիմնադրամի շահառուների համար։

Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից՝ «Սահմանապահ կանայք» նախաձեռնության շրջանակում։

Տավուշի մարզի փոքր և միջին ֆերմերային տնտեսությունների համար իրականացվել են դասընթացներ՝ ուղղված պտղաբուծության և խաղողագործության արդյունավետ կառավարմանը, արտադրական գործընթացների կատարելագործմանն ու տեխնոլոգիական արդիականացմանը։

Մասնակիցներին ներկայացվել են ժամանակակից ագրոտեխնիկական մոտեցումներ և բարձրարժեք մշակաբույսերի մշակության հեռանկարային ուղղություններ՝ շուկայի պահանջներին համապատասխան։

Ծրագրի Արդյունքները

  • Իրականացվել է 12 նպատակային դասընթաց:
  • Վերապատրաստվել է ավելի քան 180 ֆերմեր:
  • Խթանվել է կայուն և շուկայամետ գյուղատնտեսության զարգացումը տարածաշրջանում: