Կլիմայական կայուն գյուղատնտեսական կրթության առաջխաղացում․ Վարդենիսի գյուղատնտեսական քոլեջի դասախոսական կազմի վերապատրաստում կլիմայախելամիտ գյուղատնտեսության, շրջակա միջավայրի կայունության և գենդերազգայուն մոտեցումների ուղղությամբ

Գտնվելու վայրըԳեղարքունիքի մարզ, Վարդենիս խոշորացված բնակավայր
Հայցվող գումար28,000 €
25%
Հավաքագրված: 9,160 €
Ծրագրի բյուջե: 37,160 €

«Բալենի» գյուղատնտեսական հիմնադրամը նախատեսում է իրականացնել այս նախագիծը Վարդենիսի Բադեյան անվան պետական քոլեջում։

Այն տարածաշրջանում գործող եզակի մասնագիտական կրթական հաստատություն է, որը ապահովում է գյուղատնտեսական կրթություն 27 գյուղական համայնքների համար։ Քոլեջում ներկայում սովորում է 380 ուսանող, իսկ դասախոսական կազմը բաղկացած է 51 մասնագետից, որոնց շուրջ 80%-ը կանայք են։

Մենք համոզված ենք, որ քոլեջի դասախոսական կազմի կարողությունների զարգացումը՝ բարձրորակ, կլիմայախելամիտ և շրջակա միջավայրի պահպանությանը միտված գիտելիքների միջոցով, էապես կնպաստի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվող մասնագիտացված ուսումնական լսարանի կահավորումն ու տեխնիկական համալրումը ուղղակիորեն կնպաստեն կրթության որակի բարձրացմանը և ավելի մրցունակ ու աշխատաշուկային պատրաստ գյուղատնտեսական մասնագիտացված կադրերի պատրաստմանը։

Նախաձեռնությունը դիտարկվում է որպես երկարաժամկետ համագործակցության մաս։ «Բալենի» հիմնադրամը նախատեսում է քոլեջի ուսանողներին և դասախոսներին ինտեգրել իր ընթացիկ և ապագա ծրագրերում Գեղարքունիքի մարզում՝ ներգրավելով ուսանողներին որպես շահառուներ գյուղատնտեսական արտադրական նախաձեռնություններում, իսկ դասախոսներին՝ որպես մասնակիցներ ToT (Training of Trainers) ծրագրերում։

Այս մոտեցման միջոցով ծրագիրը միտված է ձևավորելու և ընդլայնելու կրթության, արտադրության և համայնքային զարգացման դերակատարների միջև կայուն և լայն համագործակցություն։

Ինչպես աջակցել

Բանկային փոխանցում

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Նպատակ` Նվիրատվություն / Donation

Կապ մեզ հետ

Տվյալ ծրագրին աջակցելու կամ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ էլեկտրոնային հասցեով՝ info@baleni.foundation