Անուշ Սահարյան
Համահիմնադիր և Ֆինանսական Բաժնի Ղեկավար
Հաշվապահության և ֆինանսների ավագ մասնագետ՝ ավելի քան 14 տարվա
փորձով հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ոլորտում՝
աշխատելով տեղական և միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող
ծրագրերի հետ։ Նա մասնագիտացած է ֆինանսական կառավարման,
բյուջետավորման և հաշվետվությունների կազմման մեջ՝ դոնորների
պահանջներին և միջազգային լավագույն փորձին համապատասխան։
Ունի մեծ փորձ ծրագրային բյուջեների կազմման և վերահսկման, միջազգային
դոնորներին ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների պատրաստման,
ինչպես նաև դրամաշնորհային միջոցների նպատակային, թափանցիկ և
արդյունավետ օգտագործման ապահովման ոլորտում։ Նրա մասնագիտական
կարողությունները ներառում են արտաքին աուդիտների կազմակերպում և
ուղեկցում, ֆինանսական ամբողջական փաստաթղթաշրջանառության վարում,
ինչպես նաև դոնորների կանոնակարգերին և Հայաստանի Հանրապետության
օրենսդրությանը համապատասխանության ապահովում։
Իր կարիերայի ընթացքում նա իրականացրել է ՀԿ-ների և հիմնադրամների
ամբողջական հաշվապահական հաշվառում՝ ներառյալ դրամական հոսքերի
վերահսկում, բանկային և կանխիկ միջոցների կառավարում, անձնակազմի
հաշվառում և պահեստային հաշվառում։ Նա ունի հաշվապահական
համակարգերի, այդ թվում՝ AS-Accountant ծրագրի ներդրման և հարմարեցման
խորը փորձ՝ ոչ առևտրային կազմակերպությունների և դոնորային ծրագրերի
առանձնահատկություններին համապատասխան։