«Գյուղական կանանց հզորացում գյուղատնտեսական արտադրության կայուն անցման համար»
Նախագծի նպատակն է գյուղական կանանց հզորացնել գործնական գիտելիքներով, հմտություններով և նորարարական արտադրական մոդելներով՝ տնային տնտեսությունների հողամասերի օգտագործումը օպտիմալացնելու և տնային տնտեսությունների եկամուտը մեծացնելու համար։
Ծրագիրը կներդնի ռեսուրսների արդյունավետ և կլիմայական պայմաններին դիմացկուն գյուղատնտեսական մեթոդներ, ներառյալ երկրորդ բերքի ստացման, կաթիլային ոռոգում և առաջադեմ պարարտացման մեթոդներ, որոնք գյուղաբնակ կանանց հնարավորություն կտան կրճատել արտադրական ծախսերը՝ միաժամանակ մշակելով բարձրարժեք մշակաբույսեր։
Ցուցադրական տնտեսությունների միջոցով շահառու կանայք ձեռք կբերեն ժամանակակից ջրային ռեսուրսների կառավարման, արմատային և տերևային սնուցման գործնական փորձ և կփորձարկեն նորարարական բաց դաշտում ուղղահայաց արտադրական համակարգ, որը կարող է հինգից յոթ անգամ մեծացնել մեկ միավորի հաշվով բերքատվությունը։
Իրականացման վայրը՝ Վայոց ձորի և Լոռու մարզեր։
Շահառուներ՝
- Վայոց ձորի մարզի 15 կին ֆերմերի մոտ կներդրվի ելակի արտադրությամբ ուղղահայաց մշակության համակարգ:
- Լոռու մարզի 30 կին ֆերմերի մոտ կներդրվի բարձրարժեք բանջարեղենի արտադրություն նորարարական մեթոդներով:
- Լոռու և Վայոց ձորի մարզերի մոտ 105 կին ֆերմեր կհամալրեն իրենց գիտելիքները ռեսուրսների արդյունավետ կառավարման և կլիմայական պայմաններին դիմացկուն գյուղատնտեսական մեթոդների վերաբերյալ:
