«Ֆրանս-հայաստանյան համագործակցություն խաղողագործության մեջ գյուղատնտեսական նորարարությունների համար»
Սույն ծրագիրը ներկայացնում է ՀՀ-ում առաջին ագրիվոլտաիկ համակարգը, որը հիմնադրվել է ինտենսիվ խաղողի այգում՝ հանդիսանալով նորարարական քայլ դեպի կլիմայական խելացի և ռեսուրսաարդյունավետ գյուղատնտեսություն։
Նախաձեռնությունը ծառայում է որպես ցուցադրական մոդել՝ վերականգնվող էներգիայի և գյուղատնտեսության համադրման համար՝ խթանելով կայուն հողօգտագործումը, արտադրողականության աճը և կլիմայական դիմակայունության բարձրացումը։
Իրականացման վայրը՝ Արագածոտնի մարզի Աղձք համայնքում գտնվող 5 հա ինտենսիվ խաղողի այգի։
Ծրագրի շրջանակում իրականացվում է ագրիվոլտաիկ համակարգի համապարփակ տեխնիկական փորձաքննություն, ինչպես նաև ներդրվում են թվային գյուղատնտեսության առաջադեմ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս տվյալահեն որոշումների կայացման և ճշգրիտ գյուղատնտեսության կառավարման համար։
«Բալենի»-ի փորձագիտական թիմը իրականացնում է համակարգի շարունակական մոնիթորինգ և գնահատում՝ վերլուծելով դրա ազդեցությունը խաղողի աճի և զարգացման տարբեր փուլերում։ Ստացված արդյունքները հիմք կհանդիսանան ագրիվոլտաիկ լուծումների մասշտաբավորման համար ՀՀ-ում և տարածաշրջանում։
Կրթական Բաղադրիչ
Ծրագիրն ունի նաև հստակ կրթական և կարողությունների զարգացման բաղադրիչ։ Այն ներառում է ՀԱԱՀ-ի 2–3 ուսանողների ներգրավում, որոնք ծրագրի շրջանակում կիրականացնեն իրենց բակալավրի կամ մագիստրոսական թեզային աշխատանքները՝ նպաստելով գիտելիքների փոխանցմանը և նորարարական գյուղատնտեսության ոլորտում մասնագետների ձևավորմանը։
